Մաշկաբանություն
Սնկային վարակներ
Ձեզ տանջում են հաճախակի անգինաներն ու մրսածությունը, նույնիսկ դիետիկ սնունդն է դժվարությամբ յուրացվում, կամ էլ ասթմայի նոպաները թույլ չեն տալիս շունչ առնել: Որտեղի՞ց են այդ հիվանդությունները:
Եթե ավանդական բուժումները ձեզ օգուտ չեն տալիս, ուրեմն հարկավոր է պատճառն այլ տեղ փնտրել: Շատ հավանական է, որ դուք միկրոօրգանիզմների, այլ կերպ ասած` սնկերի զոհ եք դարձել:
Աշխարհում սնկային հիվանդությունների ու հիվանդների թիվը տարեցտարի ավելանում է: Բժշկական վիճակագրության տվյալներն ասում են, որ ամեն տարի սնկային սպորներով հիվանդանում է մոտ 2 մլն մարդ: Սնկերի սպորները սերմերի նման տարածվում ու ծլարձակում են այլ օրգաններում: Բորբոսասնկերը մակաբույծի պես ապրում են այլ կենդանի օրգանիզմների հաշվին կամ սնվում են մեռած օրգանական նյութերով:
Սրացած ասթմա
Մասնագետներն ուշադրություն են դարձրել, որ ասպերհիլամ սնկերով են պայմանավորված հաճախ հանդիպող շնչուղիների ու թոքերի հիվանդությունները: Դրանցից է բրոնխիալ ասթման: Սնկերը կարող են բրոնխիտի, ասթմայի, անգինայի պնևմոնիայի և նույնիսկ ուռուցքային նորագոյացությունների պատճառ դառնալ: Պետք է սկզբից ևեթ ասել, որ սնկային հիվանդությունները դժվար են ենթարկվում բուժման, ինչը կրկին ապացուցում է, որ հիվանդության հարուցիչը սնկերն են:
Դրա համար հարկավոր է հավասար քանակությամբ եղեսպակ (շալֆեյ), կատվալեզու (չերեդա), երկտուն եղինջ ու մասուր խառնել իրար ու վերցնել այդ խառնուրդից 1 ճաշի գդալ, վրան 0,5 լ եռացրած ջուր լցնել, թերմոսում 2 ժամ թրմել, ապա քամել: Ընդունել 2 ճաշի գդալ թուրմ օրական 2-3 անգամ` ուտելուց 20 րոպե առաջ: Կարելի է եռացրած ջրի մեջ եղեսպակի յուղ կաթեցնել ու ինհալյացիա անել այդ լուծույթի գոլորշիով (5 կաթիլ յուղը մեկ բաժակ ջրի հաշվարկով):
Կարելի է այդ լուծույթով նաև բնակարանի հատակը մաքրել կամ էլ 1 լ ջրին 10 կաթիլ սոճու կամ եղևնու, նիվենու (էվկալիպտի) յուղի կաթիլներ ավելացնել ու լավ խառնել, որ լուծվի ջրի մեջ: Նման լուծույթը ցողելով օդում` փաստորեն կախտահանեք նաև սենյակի օդը:
Խռռացող անգինա
Թերևս զարմանաք, եթե իմանաք, որ սնկերը շատ են սիրում խռռացնող ու քրոնիկ հարբուխով տառապող մարդկանց, քանի որ նրանք քնում են բաց բերանով: Ընդ որում, առատ թքարտադրություն է կատարվում, շուրթերը միշտ խոնավ են, ինչը հրաշալի նպաստավոր պայմաններ է ստեղծում միկրոօրգանիզմների բազմացման համար: Դրանց ակտիվ գործունեության պատճառով բերանի անկյուններում ճեղքեր են առաջանում: Ու վիտամինների պակասը չէ պատճառը, ինչպես ընդունված է կարծել: Ավաղ, այդ դեպքում նման վիճակը դժվար առանց անգինայի, կոկորդացավի ու բարձր ջերմության անցնի:
Դրա համար հարկավոր է 12-15 կաթիլ թեյածառի յուղ խառնել տաք ջրի հետ ու օգտագործել այն կոկորդը օրական մի քանի անգամ ողողելու համար: Ու բերանի անկյունների ճեղքերն էլ կվերանան, եթե այդ լուծույթը մի քանի անգամ քսեք:
Կիտրոնային օտիտ
Սնկերը գրոհելով իսկույն ախտահարում են ոչ միայն նշագեղձերը, այլև մյուս` քիթ-կոկորդ-ականջ շղթայի օրգանները: Ու հաճախ հարվածի տակ է հայտնվում միջին ականջը, որի բորբոքումը կոչվում է օտիտ:
Դրա սնկային տարբերակը ավելի հաճախ է հանդիպում, քան կարելի է ենթադրել: Ականջի համար առավել վտանգավոր են սև ասպերհիլները, որոնք կիտրոնաթթու են մշակում: Այդ դեպքում մարդը տանջվում է քորից, որը նույնպես սնկային վարակի «այցեքարտերից» է: Սնկային վարակի հետևանք օտիտը կայուն բնույթ ունի, ու հակաբիոտիկներն էլ գրեթե չեն օգնում կամ էլ միայն փոքր-ինչ թեթևացնում են հիվանդի վիճակը, մեղմում ցավը: Դրա համար հարկավոր է պատրաստել սխտորաէվկալիպտային յուղ: Պատրաստման համար մեկ գլուխ սխտորը ճզմել, խառնել 1/2 բաժակ ռաֆինացված ձեթի ու նիվենու 20 կաթիլ յուղի հետ: Հիվանդ ականջի մեջ կաթացնել օրական 2 անգամ` 2-4-ական կաթիլ:
Ոտնաթաթերի ու եղունգների սնկային հիվանդություն
Ոտքերի կրունկների ու եղունգների սնկային հիվանդություն ունի մոլորակի գրեթե ամեն հինգերորդ բնակիչը, ինչը հիմնականում կապում են ցածր իմունիտետի հետ: Ու դա այնքան էլ հեռու չէ ճշմարտությունից: Սակայն այդ հիվանդությունների պատճառ կարող են դառնալ նաև այլ` ծայրանդամների արյան շրջանառության խանգարման հիվանդությունները: Հաճախ այդպիսի հիվանդություններ են երակների լայնացումը և անեմիան: Վտանգավոր են նաև գոտկատեղի խաչաձև ռադիկուլիտն ու հաճախակի վնասվածքները, որոնք, կարելի է ասել, հատուկ են մարզիկներին:
Ի՞նչ անել: Շատ է կարևոր է հիմնական հիվանդության` սակավարյունության կամ ռադիկուլիտի բուժումը: Դրանից հետո միայն պետք է հակասնկային թերապիա անցնել:
Դիսբակտերիոզ
Ներքին օրգանների սնկային հիվանդությունների հակում ունեն միլիոնավոր մարդիկ: Այդ շարքում ամենատարածվածը աղիքային դիսբակտերիոզն է` կանդիդոզը: Աղիքներում առկա սնկերի մասին են խոսում նաև զանազան ալերգիաները: Դրանք առաջանում են, ասենք, մրսածությունից, սթրեսներից կամ հակաբիոտիկներով բուժման պատճառով: Ուստի հարկավոր է փոխել սննդակարգը: Առաջին հերթին հրաժարվեք քաղցրից, սնկերը պարզապես պաշտում են այն: Մի տարվեք նաև աղի, կծու ու թթու, ինչպես նաև տապակած սննդամթերքով: Խուսափեք նաև քացախից, տաքդեղից, մանանեխից, ձվի դեղնուցից: Ալկոհոլի ցանկացած տեսակ չի թույլատրվում: Արգելված մթերքների շարքը համալրում են ցիտրուսները, ընկույզները, կարմիր-նարնջագույն մրգերն ու բանջարեղենը:
Նոր բնակարանի հակասնկային կանխարգելիչ մաքրություն պետք է կատարել տարվա մեջ 1-2 անգամ, իսկ եթե հին բնակարան է, ապա տարեկան 2-3 անգամ:
Խոնավության ու բորբոսի դեպքում հարկավոր է նորոգել բնակարանը:
Տանը պետք է պարբերաբար տակից-գլուխ մաքրություն կատարել: Ընդ որում, հատուկ ուշադրություն դարձրեք նախասենյակին: Բանն այն է , որ շատ սնկեր բնակվում են հողի մեջ ու կոշիկների հետ տուն են մտնում: Տան շեմի ձորձը նույնպես թրջեք եթերայուղ ավելացրած ջրով:
16.11.2011 Մեդ-Պրակտիկ
11.06.2015
Հարգելի Meri, բարև Ձեզ: Ճիշտ բուժում ստանալու համար նախ հարկավոր է պարզել կոնկրետ ինչ սնկի հետ գործ ունենք, դրա համար հարկավոր է հանձնել անալիզ` կոնկրետ այս դեպքում քերուկ մաշկից : Սնկի տեսակը պարզելուց հետո ընտրել այն հակասնկային միջոցը, որի նկատմամբ զգայուն է այդ սունկը: Պարտադիր չէ, որ անպայման այն փոխանցվի մյուս ոտքին, որոշ սնկեր տարածվելու հակում չունեն: Ինչ վերաբերում է հաճախակի ոտքերը լվանալուն, դա ոչ մի օգուտ չի տա, ընդհակառակը խոնավ միջավայր ստեղծելով Դուք կնպաստեք սնկերի արագ բազմացմանը: Ցանկալի է դիմել մաշկաբանի և անպայման հանձնել անալիզ:
meri
31.05.2015
Sona
05.12.2013
Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ